ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում այսօր մեկնում է Մեծ Բրիտանիա, հայտնում է Reuters-ը:
«Արդյոք կարո՞ղ են մեծամասամբ նախորդ դարի ընթացքում ձևավորված ժողովրդավարական դաշինքներն ու ինստիտուտներն ապացուցել իրենց ունակությունը դիմակայել ժամանակակից սպառնալիքներին և հակառակորդներին։ Կարծում եմ՝ այո, և այս շաբաթ Եվրոպայում մենք դա ապացուցելու հնարավորություն ունենք», - գրել է Բայդենը The Washington Post-ում հրապարակված իր հեղինակային հոդվածում։