Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 16-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ հարցազրույց է տվել ռուսական հեռուստատեսությանը, որում անդրադարձ է կատարել Ուկրաինային, մասնավորապես, ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը: Այս մասին հայտնում է korrespondent-ը։
Պուտինը նշել է, որ Ուկրաինայի՝ Դաշինք չմտնելու երաշխիքներ չկան: Նա Ուկրաինայի մուտքը Դաշինք անվանել է կարմիր գիծ:
«Պատկերացրեք, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Խարկովից կամ Դնեպրոպետրովսկից Մոսկվա հրթիռի թռիչքի ժամանակը կնվազի՝ հասնելով 7-10 րոպեի: Դա մեզ համար կարմիր գի՞ծ է, թե՞ ոչ», - ասել է Պուտինը:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահն ասել է, որ ուկրաինացիների կեսը չի ցանկանում, որ երկիրը անդամակցի ՆԱՏՕ-ին, և «նրանք խելացի մարդիկ են, քանի որ հասկանում են, որ չեն ցանկանում կրակի գծում լինել, չեն ուզում լինել մանրադրամ կամ թնդանոթի միս»: