Հունիսի 14-ին սպասվող Էրդողան-Բայդեն հանդիպումը բավականին հետաքրքիր է նաև Հարավային Կովկասում հնարավոր զարգացումների համատեքստում` հատկապես, որ հանդիպմանն ընդառաջ տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և եվրասիայի հարցրեքով օգնականի պաշտոնակատարը: Ենթադրվում է, որ Էրդողան-Բայդեն հանդիպումն ինչ-որ չափով որոշակիություն կմտցնի թուրք-ամերիկյան հարաբերություններում, որոնք Բայդենի ընտրվելուց հետո գտնվում են սպասման ռեժիմում:
Չնայած կողմերի մոտ քաղաքական կամքի առկայությանը՝ սպասվում են բավականին բարդ բանակցությունները: Ընդ որում, դա կապված է ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերություններրի ամենախնդրահարույց հարցի՝ ռուսական S-400-ների շուրջ հնարավոր գործարքի հետ:
Այսօր Միացյալ Նահանգներն արդեն գործ ունեն Թուրքիայի հետ, որը տարածաշրջանում հանդես է գալիս որպես ինքնուրույն խաղաղացող և Էրդողանը փորձելու է վերջին տարիների իր այդ ձեռքբերումը չզոհաբերել ԱՄՆ հետ հարաբերությունների կարգավորմանը:
Ամենայն հավանականությամբ, Անկարան իր ծառայություններնէ առաջարկելու որպես ԱՄՆ-ի համար Ռուսաստանին զսպող ռազմավարական գործընկեր:
Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Անկարան, իր տարածաշրջանային շահերից ելնելով, չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից: Նման պայմաններում, բնականաբար, բալանսները գտնելը բարդ է լինելու: