Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 95 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 11-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223555: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4482 (+4) դեպք, մահվան ևս 1092 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2983 անձ: Ապաքինվել է 214998 անձ: