Ռուսական Nordwind ավիաընկերությունը հունիսի 15-ից կսկսի իրականացնել տարանցիկ թռիչքներ Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ`կանգառ կատարելով Վլադիկավկազում: Այս մասին տեղեկացնում է ղրիմյան օդանավակայանի մամուլի ծառայությունը, գրում է EADaily լրատվականը:
«Սիմֆերոպոլի և Վլադիկավկազի միջև ուղիղ թռիչքները նորագույն պատմության մեջ կիրականացվեն առաջին անգամ: Դրանց մեկնարկից հետո դեպի Ղրիմ թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի` հասնելով ռեկորդային 63 ուղղության», - նշել է Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Այնտեղ նաև նշել են, որ նոր թռիչքները կհետաքրքրեն Սիմֆերոպոլից Հայաստանի մայրաքաղաք ուղևորվողներին: Վլադիկավկազում հարմար կանգառն ապահովում է այս ուղղությամբ ամենաարագ և հարմարավետ թռիչքը, փոխանցում է Tert.am-ը: