Թուրքիան մտադիր է լայնամասշտաբ միջպետական համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, ուրբաթ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Այսօր-ը:
Նրա այցն Ադրբեջան նախատեսված է հունիսի 14-16-ին:
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո մենք կուղևորվենք Ադրբեջան, նախ՝ Ֆիզուլի քաղաք (Ղարաբաղում՝ խմբ.): Դրանից հետո եղբորս (Ադրբեջանի նախագահ) Իլհամ Ալիևի հետ մենք կուղևորվենք Շուշի, որտեղ մեր երկրների միջև համաձայնագիր կստորագրենք: Դա կլինի լայնածավալ համաձայնագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջև», - հայտարարել է Էրդողանը: