Հուլիսի վերջին նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական այցը ԱՄՆ, որի ընթացքում նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է RT-ն:
«Ամսաթիվը քննարկվում է հուլիսի վերջին», - ասել է նա «Ուկրաինա 24» -ի եթերում:
Նրա խոսքով՝ նախատեսվում է լայն օրակարգ. Ուկրաինայից մեծ պատվիրակություն կմեկնի Միացյալ Նահանգներ: