Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ գերիների վերադարձի հետ կապված: Այս մասին նա գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:
«Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի մարդասիրական ժեստերը՝ գերիների ազատ արձակումը և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը։
Սա վստահության վերականգնման առաջին քայլն է:
ԵՄ-ն աջակցում է այս գործընթացին և կշարունակի աջակցություն ցուցաբերել` առաջընթացին նպաստելու համար»,- գրել է նա, հայտնում է NEWS.am-ը: