ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձը՝ ականապատ տարածքների քարտեզի դիմաց։ ԵԱՀԿ ղեկավարը գրառում է արել Twitter-ում՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցածին։
«Ողջունում ենք Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կօգնի ականազերծում իրականացնել։ Վստահության ամրապնդման այս միջոցները կօգնեն համապատասխան մթնոլորտ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունները շարունակելու համար», - գրել է Լինդեն: