Սյունիքի մարզի Տեղ գյուղի՝ Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից և հավելում, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 12-ին։
«Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է»,- ասված է հաղորդագրության մեջ: