Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթին և նրա կոալիցիոն գործընկեր Յաիր Լապիդին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և խոստացել զարգացնել Իսրայելի հետ համագործակցությունը:
«Իմ վարչակազմը լիովին հավատարիմ է Իսրայելի նոր կառավարության հետ համագործակցությանը՝ իսրայելցիների, պաղեստինցիների և տարածաշրջանի ողջ բնակչության անվտանգության, կայունության և խաղաղության ապահովման համար», - ասված է Բայդենի նամակում:
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ ԱՄՆ-ն Իսրայելի լավագույն ընկերն է։
Բենեթը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի առաջնորդին և երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու հույս հայտնել։