Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 14-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223723: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4488 (+5) դեպք, մահվան ևս 1094 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2913 անձ: Ապաքինվել է 215228 անձ: