Վերջին օրերին ականատես ենք դառնում եվրոպական կառույցների կողմից հետաքրքիր պահվածքի՝ բառակազմի փոփոխության առումով: Խոսքը մասնավորապես վերաբերվում է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի և ԵԱՀԿ գործող նախագահի արած հայտարարություններին: Վերջիններս իրենց ելույթներում փաստացի փորձ կատարեցին դուրս մղել կարևորագույն սկզբունքներից մեկը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը...
Ստվերելով ինքնորոշման իրավունքը և չդատապարտելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը եվրոպական կառույցները փաստացի Ադրբեջանին ուղերձ են հասցնում, որ մարսում են նրա կողմից բոլոր գործողությունները: Իրականում այսպիսի պահվածքը լավագույնս ցույց է տալիս Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության որակը:
Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Մելիքյանի մեկնաբանությունը ստորև: