ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարևոր են և պետք է շարունակեն գործել:
«Պատժամիջոցները կարևոր են», - Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում CNBC-ն:
Նրա խոսքով՝ պատժամիջոցները, որոնք մտցվել են Ղրիմի հետ կապված իրավիճակից հետո, պետք է շարունակեն գործել: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ու Ուկրաինային: