Վիեննայում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջը բանակցություններում կողմերը համաձայնեցրել են բոլոր սեկտորային պատժամիջոցների, ներառյալ նավթային պատժամիջոցների չեղարկումը: Հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իրանի նկտամամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները բաժանվում են երկու տիպի. սեկտորային, որոնք ներառում են նավթի արտահանումը, բանկային և ապահոգրական բնագավառները, նավագնացությունը, նավթաքիմիան, շինարարությունը և ավտոմոբիլների արտադրությունը, և անձնական, որոնք սահամանվել են Իրանի ֆիզիկական և իրավական անձանց նկատմամբ: Խաթիբզադեի խոսքով՝ «այն, ինչ այժմ տեղի Է ունենում Վիեննայում, առնչություն չունի (Իրանի նախագահական) ընտրությունների և Իրանի ներքին իրադրության հետ»:
Հունիսի 12-ին ԳՀՀՊ-ի շուրջը Համատեղ հանձնախումբը Վիեննայում սկսել Է իրանական միջուկային գործարքի վերականգնման բանակցությունների վեցերորդ փուլը: Ինչպես հայտարարել Է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին, բանակցությունների նոր փուլը հազիվ թե դառնա եզրափակիչը, և բանակցողները կոնսուլտացիաների համար ստիպված դեռ պետք Է առնվազն մեկ անգամ մեկնեն իրենց պետությունների մայրաքաղաքներ: