Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամները պատասխանատվություն են կրում աջակցել Ուկրաինայի պաշտպանությանը: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել են Բրիտանիայի վարչապետի աշխատակազմից:
«Վարչապետն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամները պատասխանատու են օժանդակելու Ուկրաինայի պաշտպանության հարցում և կարևորել է բրիտանական առաքելությունը ORBITAL ուսումնական օպերացիայի շրջանակներում», - ասվում է հաղորդագրությունում: