ՆԱՏՕ-ի 30 երկրների պետությունների ղեկավարների գագաթաժողովը կհայտարարի Չինաստանին համակարգային դիմակայություն սկսելու մասին, բայց սառը պատերազմ չի սանձազերծի Պեկինի դեմ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի գագաթաժողի բացումից առաջ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր չի կարող միայնակ դիմակայել Չինաստանի կողմից անվտանգության մարտահրավերներին, հետևաբար՝ դաշինքն առաջին անգամ կհայտարարի Չինաստանի նկատմամբ միասնական դիրքորոշման մասին»,- ասել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ դաշինքը «մտադիր չէ սառը պատերազմ սկսել ՉԺՀ-ի դեմ և պատրաստ է նրա հետ համագործակցության» այն հարցերի շուրջը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, ներառյալ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը: