Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնևում կքննարկեն ռազմավարական կայունությանը, կորոնավիրուսին հակազդեցությանը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները՝ այդ թվում իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ռուսաստան-ԱՄՆ գագաթաժողովը կկայանա հունիսի 16-ին Ժնևում: Ուշակիովի խոսքով՝ հանդիպման օրակարգում ներառված են Մոսկվային և Վաշինգտոնին հուզող գրեթե բոլոր հարցերը: