Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 82 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 15-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223805: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4489 (+1) դեպք, մահվան ևս 1094 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2913 անձ: Ապաքինվել է 215228 անձ: