Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Կարապետյանը
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում են «Հայաստան» դաշինքից, քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր:
© armedia.am