Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Շուշիում հյուպատոսարան բացելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ստորագրումից հետո երկու երկրների ղեկավարները մամուլի ասուլիս են հրավիրել, որտեղ էլ Թուրքիայի նախագահը հայտարարել է իրենց մտադրության մասին: «Մենք մտադիր ենք մոտ ժամանակներս Շուշիում բացել հյուպատոսարան»,- նշել է Էրդողանը: