Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու նպատակով հունիսի 15-ին ժամանել է Ժնև, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պուտինի ու Բայդենի հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հունիսի 16-ին:
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ այդ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել «երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները»: Ակնկալվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն ռազմավարական կայունության, COVID-19- ի հակազդման, կիբերհանցագործությունների դեմ պայքարի հետ կապված հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, ներառյալ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում: