Հարավային Կորեայի վարչապետ Կիմ Բու Գեմը հունիսի 15-ին առաջին միջկորեական գագաթաժողովի 21-րդ տարեդարձի ֆոնին Փենյանին կոչ է արել վերադառնալ Սեուլի հետ երկխոսության, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Ես անկեղծորեն ձեզ խնդրում եմ վերադառնալ երկխոսության և հաշտության սեղանի շուրջ, որպեսզի խաղաղության ժամացույցը Կորեական թերակղզում կրկին առաջ շարժվի»,- հայտարարել է վարչապետը: