Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 99 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 16-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223904: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4490 (+1) դեպք, մահվան ևս 1094 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2787 անձ: Ապաքինվել է 215533 անձ: