Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվել են երկու երկրների դեսպաններին իրենց աշխատանքի վայրեր` Մոսկվա և Վաշինգտոն վերադարձնելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է դեսպանների վերադարձին իրենց աշխատավայրեր, համապատասխանաբար՝ Մոսկվա` ամերիկյան դեսպանին, Վաշինգտոն՝ Ռուսաստանի դեսպանին, մենք պայմանավորվեցինք, որ այդ հարցը լուծված է», - լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարը:
Նա հստակեցրել է, որ դեսպանները «վերադառնում են իրենց ծառայության վայր»: