Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե արևմտյան երկրները դադարեն աջակցել Ուկրաինային Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների հետ հակամարտությունում, Կիևը ստիպված կլինի ստեղծել «Եվրոպայի ամենահզոր բանակը», հայտնում է «Взгляд»-ը:
Ինչպես պատմել է Զելենսկին արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, խոսքը գնում է մարդկային ներուժի միջոցով տեխնիկական և ռազմական գերազանցության հասնելու մասին:
«Գիտնական դառնալու, իրենց երկիրը տեխնոլոգիապես զարգացնելու փոխարեն մարդիկ կմտածեն, թե ինչպես պաշտպանել իրենց ընտանիքները և տները»,-ընդգծել է նա: