Արցախում հունիսի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպքեր:
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 45 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 913-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 769 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 461 քաղաքացու հետազոտություն, որոնցից 885-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում: