Փարաքարում գործարկվելու է շչակ, խնդրում ենք չանհանգստանալ. ՀՀ ԱԻՆ

12:02     17 հունիսի, 2021

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից Փարաքար համայնքում իրականացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Գործարկվելու է համայնքում առկա շչակը:

Խնդրում ենք չանհանգստանալ:


© armedia.am