Ռազմագերիների և պահվող այլ անձանց թեման շարունակում է արդիական մնալ, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի ևԱդրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման համատեքստում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում անօրինական «դատական գործընթացները» Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ, փոխանցում է News.am-ը:
«Մենք ողջունում ենք այս տարվա հունիսի 12-ին ադրբեջանական կողմից ՀՀ 15 քաղաքացիների փոխանցումը Երևանին: Մենք կողմ ենք խնդրի վերջնական լուծմանը` «բոլորը` բոլորի դիմաց» բանաձևի համաձայն ևառանց որևէ նախապայմանի: Ընդ որում, մենք կարևոր ենք համարում լուծել այլ հումանիտար խնդիրներ, մասնավորապես` ականազերծման ևականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ կապված: Այս ուղղությամբ մեր ջանքերի մասին դուք գիտեք»,- ասել է նա: