Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը Մոսկվա կմեկնի հունիսի 21-ին և կմասնակցի անվտանգության միջազգային խորհրդաժողովին:
Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք բանակցությունների ժամանակ Լավրովն ու Շմիդը կքննարկեն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Կողմերը Ուկրաինայում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքներ կփոխանակեն։