Ֆրանսիայի դատախազությունը խնդրել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին 6 ամսվա ազատազրկման դատապարտել՝ կապված նրա 2012 թվականի նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման հետ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով BFMTV հեռուստաալիքին:
Բացի դրանից՝ դատախազությունը Սարկոզիի նկատմամբ պահանջել է լրացուցիչ 6 ամիս պայմանական ազատազրկում և 3750 եվրո տուգանք:
Երեքշաբթի օրը կայացած դատական նիստում Սարկոզին հայտարարել, որ ինքն անմեղ է՝ հերքելով քարոզարշավի ընթացքում ծախսերի գերազանցումը: