«Գելլափ»-ի հարցումների համաձայն հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խոհրդարանական ընտրություններին հարցվածների 51.1 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է, փոխանցում է aysor.am-ը:
Հարցին, թե որ կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու, քաղաքացիների պատասխանն ունեցել է հետևյալ տեսքը.
Ըստ հարցման՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բարձր ցուցանիշ ունի գյուղական համայնքներում՝ 32.9 տոկոս, և ամենանվազ ցուցանիշն ունի Երևանում՝ 16.4 տոկոս։
Հայելային պատկեր է «Հայաստան» դաշինքի մոտ։ Գյուղական համայնքներում 18 տոկոս ցուցանիշ ունի, իսկ Երևանում գրանցել է ամենաբարձր ցուցանիշը՝ 35 տոկոս։
«Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես բարձր ցուցանիշ է գրանցել Երևանում, նվազ ցուցանիշ՝ գյուղական համայնքներում։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գյուղական համայնքներում ունի ավելի շատ ընտրողներ, քան՝ Երևանում և մարզային քաղաքներում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գյուղական համայնքերում ունի 2 տոկոս ցուցանիշ, 7.1 տոկոս՝ Երևանում։