Կիմ Չեն Ընը կոչ է արել պատրաստվել ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսության, այնպես էլ առճակատման

18:05     18 հունիսի, 2021

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի պլենումի ընթացքում հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսության, այնպես էլ առճակատման: Այս մասին «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

«Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ մեր պետության արժանապատվության և ինքնուրույն զարգացման շահերի պաշտպանության, պետության խաղաղ վիճակի և անվտանգության հուսալի երաշխիքի համար հարկավոր է պատրաստվել և՛ երկխոսության, և՛ առճակատման: Մասնավորապես, առճակատմանը պատրաստվել ավելի հանգամանորեն»,- գրում է ԿԿՀԳ-ն:

Նա նաև կոչ է արել «պատասխանել ամեն ժամ փոխվող իրադրությանը և ջանքեր գործադրել Կորեական թերակղզում ստեղծված իրադրության կայուն հսկողության համար»: 

 


© armedia.am