Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի պլենումի ընթացքում հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսության, այնպես էլ առճակատման: Այս մասին «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ մեր պետության արժանապատվության և ինքնուրույն զարգացման շահերի պաշտպանության, պետության խաղաղ վիճակի և անվտանգության հուսալի երաշխիքի համար հարկավոր է պատրաստվել և՛ երկխոսության, և՛ առճակատման: Մասնավորապես, առճակատմանը պատրաստվել ավելի հանգամանորեն»,- գրում է ԿԿՀԳ-ն:
Նա նաև կոչ է արել «պատասխանել ամեն ժամ փոխվող իրադրությանը և ջանքեր գործադրել Կորեական թերակղզում ստեղծված իրադրության կայուն հսկողության համար»: