«Տաշիր» ընկերությունների խումբն իր նախագահ Սամվել Կարապետյանին Ադրբեջանի կողմից առաջադրած մեղադրանքներն անհեթեթ է որակել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել երեք հայ գործարարների՝ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ զինամթերք և ռազմական տեխնիկա ապօրինի ներմուծելու համար: Նրանց թվում են Սամվել Կարապետյանը, Դավիթ Գալստյանը և Արա Աբրահամյանը:
«Ադրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթ են և ոչ մի հիմք չունեն», - ասված է «Տաշիր» ընկերությունների խմբի արտաքին կապի վարչության հայտարարության մեջ, որը ստացել է РИА Новости-ն, փոխանցում է Aysor.am-ը:
Ընկերությունից հայտնել են, որ Կարապետյանի դեմ քրեական գործը, որի մասին ուրբաթ հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, հարուցվել է «քաղաքացիական ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զենք տեղափոխելու շինծու մեղադրանքով»:
«Այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անձանց, զայրացնող և անընդունելի են», - ասել են ընկերության մամուլի ծառայությունից:
«Ես զարմանում եմ, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները համառորեն շարունակում կենտրոնանալ իրենց ֆանտազիաների վրա: Ավելի լավ կլիներ, որ իրենց էներգիան ուղղեին տարածաշրջանի վերականգնմանը, որը նրանք ոչնչացրին», - Կարապետյանի խոսքը մեջբերել է մամուլի ծառայությունը: