«Հայաստան» դաշինքի անունից խոստանում եմ՝ այն ծրագրերը, որոնք ձեզ ներկայացրել ենք, դառնալու են կառավարության ծրագիր՝ իր ժամանակացույցով և իրականություն է դառնալու, Հանրապետւթյան հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, փոխանցում է Aysor.am-ը:
«Մենք ձեզ խոստանում ենք, որ մեր յուրաքանչյուր բառի և տառի համար պատասխան ենք տալու և ձեզ հաշվետու ենք լինելու։ Խոստանում ենք, որ ժողովրդի թիկունքում գործարքի չենք գնալու, ձեզ և մեր պետականությունը չենք դավաճանելու», - հայտարարեց Սաղաթելյանը։