Քարոզարշավի ժամանակ մենք հասկացանք, որ «Հայաստան» դաշինքը չի ընկալվում որպես ընդդիմություն, հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխանցում է Այսօր-ը:
««Հայաստան» դաշինքը տեսնում են որպես ուժ, որը ամսի 21-ին կվերցնի պետության կառավարման ղեկն ու դուրս կհանի Հայաստանն այս իրավիճակից։ Շատ գործ կա անելու, բոլորս ուս ուսի տված, ձեռքներս քշտած 24 ժամ պետք է աշխատենք, որ ուղղենք մեր երկրի ողնաշարը», - ասաց նա։
Վահե Հակոբյանը նշեց՝ բոլոր խնդիրները կարելի է միավորել 3 ուղղության մեջ՝ անվտանգություն, տնտեսական կայուն զարգացում ու արդարություն։
«Մեր հաղթանակին մնացել է երկու օր, հունիսի 20-ին մերժում ենք պոպուլիզմը, սուտը, կեղծիքը, դավաճանությունը», - նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը։