Առաջնային խնդիրը երկրի անվտանգությունն է։ Այս մասին Էջմիածնում քարոզարշավի ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, փոխանցում է Panorama-ն:
«Վեց ամիս է ասում եմ, մենք մեր դաշնակցի հետ պետք է փաստաթուղթ ստորագրենք։ Մեզ պետք է պաշտպանի Ռուսաստանը,որ հայ և ռուս զինվորները միասին կարողանան մեր սահմանները պահեն»,- իր ելույթի նախաբանում ասաց Ծառուկյանը։
Անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, Ծառուկյանն ասաց, որ ունենք 2 մլն 178 հազար վարկառու։
«Պետությունը պետք է քայլ կատարի՝ վարկերը մարի,որ մարդիկ կարողանան շնչել։ Բանկիրները թող չվախենան, հանգիստ լինեն։ Գումար բերելու ենք ներդրման համար՝ աշխատեղեր բացելու։ 3 մլդ բերելու ենք, մեկ մլդ-ը տալու ենք ՝ ժողովրդի վարկերը փակենք»,- ասաց Ծառուկյանն ու նշեց, որ գումար են հատկացնելու նաև թոշակների բարձրացման և զոհվածների ընտանիքների համար։