Եվրամիությունը պետք է երկխոսություն վարի Ռուսաստանի հետ՝ չնայած դժվարություններին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Ռուսաստանը մեծ մարտահրավեր է մեզ համար, բայց նաև Եվրամիության հարևանն է, եթե մենք Եվրամիությունում անվտանգություն և կայունություն ենք ցանկանում, ապա պետք է Ռուսաստանի հետ երկխոսություն վարենք, որքան էլ դժվար լինի»,- հայտարարել է նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։