Հայաստանում հունիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք, առողջացել է 106 քաղաքացի, մահացել է՝ 4-ը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում կատարվել է 4 121 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 146 453-ի: