Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հաղթել է Իրանում կայացած նախագահական ընտրություններում ՝ հավաքելով 17,8 մլն ձայն:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է Էբրահիմ Ռաիսիին տարած հաղթանակի կապակցությամբ:
«Ռոհանին շնորհավորել է Ռաիսիին հաղթանակի կապակցությամբ՝ այցելելով նրա գրասենյակ», - ասված է Իրանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: