Վրաստանում կառավարական հանձնաժողով է ստեղծվել՝ «Դեօկոպացման և հակամարտությունների խաղաղ կարգավորման պետական ռազմավարության» մշակման և իրականացման համար»:
Ինչպես հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, կառավարական հանձնաժողովի շրջանակներում կստեղծվի աշխատանքային խումբ, որը մինչև տարեվերջ հասարակության ներգրավմամբ համապարփակ և համսլիր պետական ռազմավարություն կմշակի:
Հանձնաժողովը և աշխատանքային խումբը նախագահելու և համակարգելու է Արտաքին գործերի նախարարությունը:
«Կառավարական հանձնաժողովի նպատակն է ստեղծել ընդհանուր ազգային գործընթաց, որի շրջանակներում դեօկուպացման և հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ միասնական պետական մոտեցում և ռազմավարական տեսլական կմշակվի: Գործընթացում ներգրավված կլինեն պետական գերատեսչություններ և հաստատություններ, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը»,- նշվում է հաղորդագրությունում: