ԱՄՆ-ն պետք է վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, դրանք խախտում էին միջուկային գործարքը, Եվրամիությունը նույնպես չէր հետևում համաձայնագրի դրույթներին: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգման շուրջ բանակցություններում Իրանի դիրքորոշումները Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ նոր կառավարության օրոք կմնան առաջվանը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի փոխղեկավար Աբաս Արաքչին:
«Ռայիսին իրատեսական և խելացի մարդ է…Իրանի դիրքորոշումը չի փոխվի նույնիսկ կառավարության փոխվելուց հետո»,-IRIB հեռուստաալիքը մեջբերում է Արաքչիի խոսքը, փոխանցում է Tert.am-ը: