Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ, դեռ վաղ է խոսել դրանց արդյունքների ազդեցության մասին Ղարաբաղում իրավիճակի վրա: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է Tass-ը։
«Ընտրությունները նոր են տեղի ունեցել: Դեռ անհասկանալի է, թե ինչպես են այս արդյունքները ազդելու քաղաքական կյանքի ձևավորման վրա նոր պայմաններում։ Սպասենք, մինչև այնտեղ կառավարություն կլինի», - ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես ընտրությունների արդյունքները Հայաստանում կազդեն տարածաշրջանում իրավիճակի կայունության վրա, փոխանցում է Panorama.am-ը:
«Մենք, համենայն դեպս, ելնում ենք նրանից, որ պատերազմը դադարեցրած եռակողմ պայմանագիրը, ինչպես նաև երկրորդ եռակողմ համաձայնագիրը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման, գործում են ու համապատասխանում են ներգրավված կողմերի շահերին», - ավելացրել է Լավրովը:
Շմիդտը պաշտպանել է Լավրովի դիրքորոշումը, ասելով, որ ընտրությունները նոր են տեղի ունեցել ու սպասում են դիտորդների ամբողջական զեկույցի հրապարակմանը։
«Այնպես որ, սպասենք մինչ կառավարության ձևավորումը, ապա մենք գնահատականներ կտանք»,-ասել է Շմիդը։