Վաշինգտոնը մտադիր չէ նախազգուշացնել Մոսկվային կիբեռհարվածների մասին, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Ինչպես նշել է մամուլի քարտուղարը, Ժնևում կայացած գագաթաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիշատալել է հաքերային հարձակումները ամերիկյան օբյեկտների վրա, որոնց մեջ մեղադրում են Ռուսաստանին: Նրա խոսքով՝ եթե դրանք շարունակվեն, ապա Մոսկվան պատասխան կտա դրա համար՝ առանց նախազգուշացման:
«Նախագահը հստակ հասկացրեց, որ դրանք ոլորտներ են, որոնց մենք հետևում ենք, և հետևանքներ առաջացնող գործողությունների հնարավորություն ունենք»,- ասել է նա ճեպազրույցում:
Սպիտակ տան ներկայացուցչին հարցրել են, թե ինչու Բայդենը չի տրամադրում ռուսական օբյեկտների ցուցակը, որոնք ԱՄՆ-ը կարող է թիրախավորել: Ի պատասխան Փսակին ասել է, որ նահանգները «հարվածների մասին չեն ազդարարում»: