Առավոտյան նռնակ են գցել (հավանաբար ձայնային) իր տան դիմաց կայանած հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի մեքենայի տակ, ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, հայտնում է Այսօր-ը:
«Այսօր առաջին անգամ Միհրանին առավոտ շուտ արթուն տեսա: Հիմա արդեն ձևը սովորեցինք՝ ոնց է պետք արջին քնից հանել: Կարելի է ասել՝ մշտական թվացող պրոբլեմ է լուծվել: Գտնելու ենք ու մամաները լացացնենք», - գրել է քաղաքագետը: