Գործընթացներն ընթանում են, երբ կլինի վերջնական որոշում, անպայման տեղյակ կպահենք, այս պահին վերջնական որոշում չկա, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ռուս սահմանապահների տեղակայմանը, ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, հայտնում է Այսօր-ը։
Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր, թե որոշում է ընդունվել, որ սահմանին պետք է տեղակայվեն ռուս սահմանապահներ, իսկ հայկական և հակառակորդի զորքերը պետք է հետ քաշվեն։
Հարցին, թե ադրբեջանական կողմից համաձայնություն կա՞, ԳՇ պետը պատասխանեց, թե մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք։
«Բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև կան հարցեր, մեր նպատակն է առանց բախումների մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հետ քաշումն է», - ասաց Դավթյանը։