Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 70 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 22-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 224330: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4502 (+3) դեպք, մահվան ևս 1096 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2550 անձ: Ապաքինվել է 216182 անձ: