Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր են ամրապնդել փոխգործակցությունը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ կայացած հանդիպման ժամանակ:
«Թույլ կտամ ասել, որ և ԵԱՀԿ-ն, և՛ ՀԱՊԿ-ը համագործակցում են մի քանի ոլորտներում, բայց կան նաև համագործակցության որոշ ուղղություններ, որոնցում մենք կկարողանայինք ամրապնդել մեր փոխգործակցությունը»,- նշել է նա:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ անվտանգության բնագավառում համագործակցության համաժողովում հիշատակվել է սահմանների պահպանության գործում երկխոսության զարգացման անհրաժեշտությունը՝ ահաբեկչությանն ու կազմակերպված հանցավորությանը հակազդելու, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար:
«Ուրախ եմ, որ մենք այսօր հնարավորություն կունենանք անմիջակա քննարկելու մեր փոխգործակցության հետագա զարգացման հարցերը»,- իր հերթին նշել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Զասը: