Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 23-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 224430: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4503 (+1) դեպք, մահվան ևս 1096 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2601 անձ: Ապաքինվել է 216230 անձ: